«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բայերի» երկու ֆուտբոլիստների ծառայություններով

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բայերի» երկու ֆուտբոլիստներով՝ կիսապաշտպան Ֆլորիան Վիրցով և պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգով, այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա գերմանացին դիտարկվում է որպես Կևին դե Բրույնեի փոխարինող, որը այս ամառ կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Ինչ վերաբերում է Ֆրիմպոնգին, ապա նա կարող է փոխարինել Քայլ Ուոքերին: Երկու ֆուտբոլիստների տրանսֆերների համար «քաղաքայինների» ղեկավարությունը պատրաստ է վճարել 200 միլիոն եվրո։