Էդուարդ Սպերցյան․ «Տխուր եմ, որ նա հեռացավ»

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է իր թիմակից Գեորգի Հարությունյանի՝ «Պուշկաշ Ակադեմիա» տեղափոխությունը։

20-ամյա Հարությունյանը «Կրասնոդարի» հիմնական կազմում անցկացրել էր ընդհանուր առմամբ 20 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

«Իհարկե, տխուր եմ, որ նա հեռացավ և այլևս մեզ հետ չէ։ Յուրաքանչյուրն ունի իր ճակատագիրը, մենք միայն կաջակցենք նրան, որպեսզի նա աճի որպես ֆուտբոլիստ և հայտնվի թոփ-5 առաջնությունների թիմերից մեկում։ Նա կարող է դա անել, — հայտարարել է Սպերցյանը Sport24-ին։

20-ամյա Հարությունյանը «Կրասնոդարի» հիմնական կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։