Միկել Արտետա. «Նա դեռ չի կարող մտնել մեր հանդերձարան»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի երիտասարդ կիսապաշտպան Իտան Նվաներիի մասին։

«Երբ դուք տեսնում եք, որ Լյուիս-Սքելլին և Նվաներին քայլում են միմյանց կողքով, զրուցում միմյանց հետ, կարող եք տեսնել, որ նրանց միջև կապ և քիմիա կա:

Ես պատկերացնում եմ, որ դա նրանց համար յուրահատուկ բան է, քանի որ այս պահին նրանք դեռ տարբեր  հանդերձարանում են փոխում իրենց մարզահագուստը:

Իտանը դեռ չի կարող լինել մեր հանդերձարանում, ինչն անհնար է պատկերացնել: Նա պետք է այլ տեղ փոխվի, նույնիսկ խաղի օրը»,- նշել է «Արսենալի» գլխավոր մարզիչը։

Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ: