«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Լյուկ Շոուն հերթական վնասվածքն է ստացել: Այս մասին հայտնում է UTD Menace-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա ֆուտբոլիստը հերթական վնասվածքն է ստացել, որը նրան դուրս կթողնի շաչքից մոտ չորս շաբաթով։ Հարկ է նշել, որ սա անգլիացու համար արդեն երրորդ վնասվածքն է ընթացիկ մրցաշրջանում։
Այս մրցաշրջանում Շոուն ընդամենը երեք հանդիպում է անցկացրել: Նա այս հանդիպումներում գոլեր չխփեց։ Պաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։