«Միլանը» ցանկացել է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվողին

Հայտնի է դարձել, թե ում ֆուտբոլիստին էր ցանկանում հրավիրել «Միլանը» ձմեռային տրանսֆերային պատուհանում՝ Ժոաու Ֆելիշի տեղափոխությունից առաջ։

Այս մասին հայտնում է լրագրող Լուիս Ռոխոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Միլանը» փորձել է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսի հետ, սակայն կատալոնացիները նույնիսկ բանակցություններ չեն վարել ռոսոներիների հետ, այդ իսկ պատճառով իտալական թիմը կենտրոնացել է Ժոաո Ֆելիշին «Չելսիից» վարձակալելու վրա։

Այս մրցաշրջանում 24-ամյա Տորեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի փորձագետները Տորեսի արժեքը գնահատում են 28 միլիոն եվրո։