«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել իր երկու խաղացողներին:
Ինչպես հայտնում է Guardian-ը, թեև վինգեր Ալեխանդրո Գառնաչոն և կիսապաշտպան Կոբի Մայնուն ձմռանը չեն լքել «կարմիր սատանաների» կազմը, դա կարող է տեղի ունենալ հաջորդ ամռանը:
Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ 20-ամյա արգենտինացու արժեքը կազմում է 50 մլն եվրո։ Ավելացնենք, որ 19-ամյա անգլիացին 5 միլիոն եվրոյով ավելի է գնահատվում։