Ռիո Ֆերդինանդ․ «Եթե ես լինեի Ամորիմի տեղը, կասեի՝ արի և մարզվիր մեզ հետ, տեսնեմ, թե ինչ կարող ես անել»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կոչ է արել գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին թիմ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբային։

Վետերանը կարծում է, որ պորտուգալացի մասնագետը պետք է գնահատի ֆրանսիացու վիճակը, ով կարող է օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» ներկայիս իրավիճակում։

«Եթե ես լինեի Ամորիմի տեղը, կասեի՝ արի և մարզվիր մեզ հետ, տեսնեմ, թե ինչ կարող ես անել: Ես դա վաղուց կանեի», – ասել է Ֆերդինանդը: