Անգլիական «Լիվերպուլը» դիտարկում է «Այաքսի» պաշտպան Յորել Հատոյի տրանսֆերը գնելու տարբերակը: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները ծրագրում են հոլանդացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամռանը:
Նշվում է, որ «Այաքսը» պատրաստ է դիտարկել 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 30 միլիոն եվրոյի առաջարկները։
Այս մրցաշրջանում Հատոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նա 5 հանդիպում է անցկացրել Հոլանդիայի հավաքականի կազմում։