«Բավարիան» երկարաձգել է պայմանագիրը Ալֆոնսո Դևիսի հետ

Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ երկարաձգել է աշխատանքային պայմանագիրը 24-ամյա եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ մինչև 2030 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա խաղացողի նկատմամբ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին։ Հաղորդվում էր, որ «Լոս Բլանկոները» պատրաստ են Դևիսին ավելի բարձր աշխատավարձ առաջարկել, քան «Բավարիան»:

Կանադացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ է տեղափոխվել 2019 թվականի ձմռանը։ Այս ընթացքում Դևիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 220 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։