Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, թե արդյոք թիմի ֆուտբոլիստներ Ջուդ Բելինգհեմը և Կիլիան Մբապպեն կկարողանան մասնակցել «Լեգանեսի» դեմ գավաթային հանդիպմանը։
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Լեգանես» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 5-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին։
«Մբապպեն այսօր նոր սկսել է մարզվել, նա կապտուկ ունի և մեզ հետ չի լինի։ Բելինգհեմը նույնպես անհասանելի է, նա նույնպես ցավեր ունի»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի գավաթի գործող գավաթակիրը Բիլբաոյի «Ատլետիկն» է։ «Ռեալը» 20 անգամ է նվաճել այս գավաթը: