Լա Լիգայի երկու մրցավարներ որակազրկվել են Մադրիդի «Ռեալի» «Էսպանյոլից» կրած պարտությունից հետո

Իսպանիայի առաջնության մրցավարների տեխնիկական կոմիտեի ղեկավար Լուիս Մեդինա Կանտալյեխոն հանդիպում է անցկացրել մրցավարների հետ Լա լիգայի 22-րդ տուրի կատալոնական «Էսպանյոլ» – «Ռեալ» հանդիպումից հետո, որն ավարտվել է «Լոս Բլանկոների» պարտությամբ՝ 0:1 հաշվով։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, հանդիպումից հետո մի շարք մրցավարներ, մասնավորապես հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Մունիս Ռուիսը և Իգլեսիաս Վիլանուևան, ով աշխատում էր VAR-ի վրա, ժամանակավոր որակազրկումներ են ստացել կոպիտ սխալների համար։

Այսպիսով, ըստ Կանտալյեխոյի, Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի նկատմամբ «Էսպանյոլի» պաշտպան Կարլոս Ռոմերոյի խախտումը «կարմիր քարտից ավելիին էր արժանի»։

Հիշեցնենք, որ Ալեխանդրո Մունիս Ռուիսը հյուրերի հակագրոհի ժամանակ Մբապպեին թիկունքից կոպիտ հարվածից հետո միայն դեղին քարտ ցույց տվեց Ռոմերոյին։ Հանդիպումից հետո ֆուտբոլիստն ինքը ներողություն խնդրեց ֆրանսիացուց կոպիտ խաղի համար, իսկ Մադրիդի «Ռեալը» պաշտոնական բողոք ներկայացրեց Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիա՝ կապված մրցավարների վատ աշխատանքի հետ: