Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 40 տարեկան։
Մինչ օրս ֆուտբոլիստն իր կարիերայում խփել է 923 գոլ։ Նա 788 անգամ գոլ է խփել ակումբային մակարդակում, ևս 135 անգամ Պորտուգալիայի հավաքականի կազմում։
Իր կարիերայի ընթացքում Ռոնալդուն խաղացել է «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Յուվենտուսում» և «Ալ Նասրում»: Նա իր հանդիպումների մեծ մասն անցկացրել է «Արքայական» ակումբի կազմում, որտեղ բոլոր մրցաշարերում մասնակցել է 438 հանդիպման՝ դառնալով 450 գոլի և 131 գոլային փոխանցման հեղինակ։
40-ամյա ֆուտբոլիստը հինգ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», հինգ անգամ՝ Չեմպիոնների Լիգան։ 2016 թվականին Ռոնալդուն դարձավ Եվրոպայի չեմպիոն։