«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է հունվարին լոնդոնյան թիմի տրանսֆերների բացակայության մասին։
«Մենք հստակ մտադրություն ունեինք բացահայտելու հնարավորություններ՝ ուժեղացնելու մեր թիմը ֆուտբոլիստներով, ովքեր կարող էին ազդեցություն ունենալ։
Ֆուտբոլիստների վնասվածքներն իրենց ազդեցությունը թողեցին մեզ վրա, և մենք չհասանք մեր ուզածին։ Մենք հիասթափված ենք, բայց ես հասկանում եմ, որ ակումբը ցանկանում է միայն որոշակի ֆուտբոլիստներ ներգրավել։ Ֆուտբոլիստներ, ովքեր կօգնեն թիմին ավելի լավը դառնալ։
«Արսենալին» հարձակման հարցում ճկունություն է պետք։ Միգուցե վնասվածքների պատճառով մենք ստիպված լինենք այլ բան փորձել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։