Բրազիլական «Սանթոսը» Նեյմարի խնդրանքով փորձում է պայմանագիր կնքել Լեանդրո Պարեդեսի հետ:
Բրազիլական ակումբը բանակցություններ է վարում «Ռոմայի» հետ 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ, հայտնում է UOL-ը։
Պարեդեսը Նեյմարի մտերիմ ընկերն է, ով նախկինում տեղափոխվել էր «Սանթոս»: Ֆուտբոլիստները ընկերացել են ՊՍԺ-ում միասին խաղալու ժամանակ, և այժմ Նեյմարը կցանկանար Պարեդեսին տեսնել «Սանթոսում»:
Նշվում է, որ արգենտինացին դրական է վերաբերվում հնարավոր տրանսֆերին, այնուամենայնիվ, «Ռոման» մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից, չնայած այն բանին, որ Լեանդրոյի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
«Սանթոսը» պատրաստ է ֆինանսական փոխհատուցում առաջարկել իտալացիներին համոզելու համար և պատասխան ակնկալել մոտ օրերս։