Ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ՀՖՖ նախագահի փոփոխման դեպքում Հայաստանի հավաքական վերադառնալու մասին հարցին։
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճշմարտությունը, ես այդ որոշումը կայացրել եմ իմ զգացմունքներից ելնելով, ոչ-ոք ինձ չի ստիպել, միայն կարող եմ ասել, որ այս պահին որոշումս փոխելու մտադրություն չունեմ։ Հավաքական չեմ վերադառնա»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2007-2021 թվականներին խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում, իսկ բոլորովին վերջերս Չեմպիոնների Լիգայի եզրափակչում մասնակցած միակ հայ ֆուտբոլիստը 12-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։