Ինչպես փոխանցում է Transfer News Live-ը, «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փորձել է պայմանագիր կնքել կատալոնական «Բարսելոնայի» մեկ այլ նախկին խաղացողի՝ Սերխիո Բուսկետսի հետ։
Ըստ երևույթին, հենց այս ֆուտբոլիստը պետք է փոխարիներ վնասվածք ստացած Ռոդրիին։
Գաղափարն այն էր, որ Բուսկետսը «Մանչեսթեր Սիթի» գար կարճաժամկետ պայմանագրով, այսինքն՝ մինչև ամառ։ Սակայն «Ինտեր Մայամիի» 36-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է։