Ռոնալդ Արաուխո․ «Ֆլիկի համակարգը մի քիչ ռիսկային է»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի խաղային գաղափարների վերաբերյալ իր մեկնաբանություններով։

Գերմանացի մասնագետի գլխավորությամբ կատալոնացիները խաղում են շատ բարձր պաշտպանական գծով, ինչի պատճառով էլ պարբերաբար բացեր են առաջանում։

«Ֆլիկի համակարգը մի քիչ ռիսկային է, բայց մեզ դրական արդյունքներ է տալիս։ Ես արդեն ավելի լավ եմ զգում, բայց դեռ հարմարվում եմ դրան»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

22 տուրից հետո «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 45 միավորով։ Առաջատարի հետ տարբերությունը չորս միավոր է: