Անգլիայում փակվել է ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Այնուամենայնիվ, ակումբները կշարունակեն ուժեղացման ծրագրեր կազմել ամառվա համար:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է, որ ակումբը ձեռք բերի վինգեր Նիկո Ուիլյամսին, հաղորդում է Football Transfers-ը: Իսպանացի ֆուտբոլիստը շարունակում է մնալ «զինագործների» գլխավոր մարզիչի առաջնահերթ թիրախը:
Նիկո Ուիլյամսը ներկայացնում է Բիլբաոյի «Ատլետիկը»: Transfermarkt հեղինակավոր պորտալը 22-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 70 միլիոն եվրո։