Նոր տեղեկություն «Բավարիայի» և «Թոթենհեմի» միջև կատարվող գործարքի մասին

Մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը «Թոթենհեմն» ավարտեց Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մատիս Թելի տեղափոխությունը։

Գերմանական Sky-ի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը լոնդոնցիներից 10 մլն եվրո կստանա Թելի։ Բացի այդ, «Թոթենհեմը» կստանձնի 19-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի վճարումը հինգ ամսվա ընթացքում:

«Թոթենհեմը» ամռանը կկարողանա գնել Թելին մոտավորապես 55 միլիոն եվրոյով։ Գործարքը կարող է աճել մինչև 60 միլիոն դոլար բոնուսային վճարումների միջոցով:

Սակայն «Թոթենհեմը» կկարողանա գնել ֆրանսիացուն միայն նրա համաձայնությամբ։