Ժոաու Ֆելիշն առաջիկա ժամերին կտեղափոխվի Իտալիա

«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշն առաջիկա ժամերին կդառնա «Միլանի» խաղացող։Հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Սակայն առայժմ խոսվում է պորտուգալացի ֆուտբոլիստին մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալելու մասին։ Հաղորդվում է, որ կողմերն արդեն լիովին համաձայնեցրել են գործարքը։

Ֆելիշը «Չելսի» վերադարձավ անցյալ ամառ՝ ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2030 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, դարձել 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ Ֆելիշի արժեքը կազմում է 30 մլն եվրո։