Լոնդոնի «Վեսթ Հեմը» նոր տրանսֆեր է իրականացրել։ Թիմին է միացել «Բրայթոնի» եւ Իռլանդիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։
20-ամյա հարձակվողը վեցամսյա վարձավճարով հանդես կգա «Մուրճերի» կազմում: Ֆերգյուսոնն այս մրցաշրջանում առանձնապես արդյունավետ չի եղել անգլիայի առաջնությունում: Իռլանդացին 15 խաղում խփել է ընդամենը մեկ գոլ։
Այնուամենայնիվ, Transfermarkt պորտալը լոնդոնցիների նորեկին գնահատում է 40 միլիոն եվրո։ Չնայած տարիքին՝ Ֆերգյուսոնն արդեն 18 հանդիպում է կուտակել Իռլանդիայի հավաքականի կազմում։ Բոլոր մրցաշարերում նա չորս գոլ է խփել։