«Միլանի» ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա իտալական մեկ այլ ակումբում

«Միլանի» պաշտպան Դավիդե Կալաբրիան տեղափոխվել է «Բոլոնիա»։

28-ամյա աջ պաշտպանը վարձավճարով հանդես կգա «Բոլոնիայում» մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Այս մրցաշրջանում Դավիդե Կալաբրիան Ա Սերիայում անցկացրել է 7 հանդիպում։

Նա «Միլանի» ակադեմիայի սան է և իր դեբյուտը Ա Սերիայում նշել է թիմի կազմում 2014/15 մրցաշրջանի վերջում և այդ ժամանակից ի վեր միայն հանդես է եկել միլանյան ակումբում։

Նրա պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2025-թվականի ամառ: