Խավիեր Տեբաս․ ««Ռեալը» կարծես թե իր առջև խնդիր է դրել ոչնչացնել ֆուտբոլը, այլ ոչ թե փրկել այն»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, ով կողմ է Սուպերլիգայի մեկնարկին։

«Մենք պետք է շատ հստակ լինենք, թե ով է կանգնած այս ամենի հետևում։ Շատերը չեն ուզում ասել, որ դա Ֆլորենտինո Պերեսն է։ Մենք պետք է ցույց տանք մեր դեմքերը։ Չի կարելի Պերեսի նման խոսել ֆուտբոլը փրկելու մասին և երեք տարվա ընթացքում երրորդ ձևաչափը առաջարկել։

Սկզբում բոլորն ասում են, որ ամեն ինչ անվճար է լինելու, հետո ասում են, որ հիբրիդ է լինելու, իսկ հետո, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչի մասին են խոսում։ Այս ամենը նման է կրկեսի։

Պատկերացրեք՝ անվճար ֆուտբոլ մեկ շաբաթով։ Իսկ հանգստյան օրերին ազգային լիգայի հանդիպումներ են լինում, որոնց համար պետք է վճարել։ Ազդեցությունը կործանարար կլինի։ «Ռեալը» կարծես թե իր առջև խնդիր է դրել ոչնչացնել ֆուտբոլը, այլ ոչ թե փրկել այն»,- ասել է Տեբասը El Pais-ին տված հարցազրույցում։