«Բրայթոնի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Նյուրնբերգի» և Հունաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ստեֆանոս Ցիմասի տեղափոխության մասին։
19-ամյա հարձակվողը անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի ամառը, սակայն մրցաշրջանի մնացած մասը վարձավճարով կանցկացնի «Նյուրնբերգում»։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Ցիմասի տրանսֆերը «Բրայթոնին» արժեցել է 22 միլիոն ֆունտ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հույն ֆուտբոլիստով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Այս մրցաշրջանում Ցիմասը երկրորդ Բունդեսլիգայում անցկացրած 17 խաղում դարձել է 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։