«Ալ-Նասրի» նորեկ Ջոն Դյուրանը կիսվել է սաուդյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղալու իր ակնկալիքներով։
Կոլումբիայի հավաքականի 21-ամյա հարձակվողը սաուդյան ակումբ է տեղափոխվել հունվարի 31-ին։ Հաղորդվում է, որ Դյուրանի տեղափոխությունը «Ասթոն Վիլայից» արժեցել է «Ալ-Նասրին» 77 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։
«Ես շատ ուրախ եմ, որ խաղալու եմ և սովորելու եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստից։ Նա աշխարհի լավագույն մարզիկն է։ Ես նրան համարում եմ լավագույն ֆուտբոլիստը։
Ես իսկապես ուրախ եմ, որ կարողացա սովորել նրանից և հնարավորություն ստացա աշխատել նման մեծ աստղի հետ։ Հուսով եմ, որ շուտով կտեսնեմ նրան գործի մեջ և կսովորեմ այն ամենը, ինչ նա կարող է սովորեցնել ինձ և, որ ամենակարևորն է, գնալ նրա հետքերով», – ասել է Դյուրանը DAZN-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Դյուրանը «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ։