«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան վախկոտ է անվանել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ալավեսի» հետ հանդիպման մրցավարական թիմին։ Կատալոնական ակումբը հաղթեց «Ալավեսին» 1։0 հաշվով։
Բրազիլացի վինգերը խաղադաշտը լքեց երկրորդ խաղակեսի կեսից։ Երբ նա գնում էր փոխարինվելու, բրազիլացին բղավեց. «Մենք պետք է ինչ-որ բան ասենք նրանց, ոչ միայն միմյանց։ Նրանք բոլորը վախկոտ են»։
Իսպանիայի առաջնության 22 տուրից հետո կատալոնական թիմն ունի 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը առաջատար «Ռեալին» զիջում է չորս միավորով։ «Ատլետիկոն» 48 միավորով երկրորդն է։