«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 22-րդ տուրում «Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1։0) խոսել է թիմի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի՝ Լիոնել Մեսսիի և Դիեգո Մարադոնայի հետ համեմատությունների մասին։
«Ես նման համեմատությունների սիրահար չեմ։ Լամինը հանճար է։ Այն, ինչ նա արեց որոշ իրավիճակներում այս խաղում, անհավանական էր։ Ես շատ ուրախ եմ, որ նա խաղում է «Բարսելոնայում»։ Սա զարմանալի է։ Լամինը շատ լավ է խաղում 17-ամյա երիտասարդի համար, նա լավ է խաղում յուրաքանչյուր հանդիպմանը։
Եվ այդքան էլ հեշտ չէ խաղալ նման մրցակիցների հետ։ Նրանք ուժեղ են, լավ են պաշտպանվում, փորձում են հարձակվել նրա վրա, ագրեսիվ են, բայց նա գլուխ է հանում դրանով, և դա ինձ դուր է գալիս»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» 29 խաղում դարձել է 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։