Հարի Քեյնը գերազանցեց Էրլինգ Հոլանդի ռեկորդը Բունդեսլիգայում

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դուբլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 20-րդ տուրի «Հոլշտայնի» դեմ խաղում (4։3), որը նրա 50-րդ խաղն էր Գերմանիայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է DW Sports-ը, 31-ամյա անգլիացին Բունդեսլիգայի իր առաջին 50 խաղերում խփել է 55 գոլ, ինչը մրցաշարային ռեկորդ է։

Նախորդ ռեկորդը (50 գոլ առաջին 50 հանդիպումներում) պատկանում էր Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող Էրլինգ Հոլանդին, որն այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»։