«Չելսիի» պաշտպանը կլքի թիմը

«Չելսիի» ձախ պաշտպան Բեն Չիլվելը մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի լոնդոնյան մեկ այլ թիմում։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, լոնդոնյան թիմը համաձայնության է եկել «Քրիսթալ Փելասի» հետ՝ 28-ամյա անգլիացուն մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու վերաբերյալ։ Այսօր՝ Անգլիայում ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրն է։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։