«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է երիտասարդ դարպասապահ Մխիթար Ումրեյանը։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» սան է, տևական ժամանակ անցկացրել է երևանյան ակումբի համակարգում՝ հասնելով մինչև գլխավոր թիմ։
Ումրեյանը ներկայացրել է Հայաստանի Մ-18 հավաքականը։