«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը առաջիկա ժամերին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Լոնդոնյան թիմը դիտարկում է տարբեր ակումբների առաջարկները՝ 25-ամյա հարձակվողին վարձավճարով ձեռք բերելու համար։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ պորտուգալացու հետագա ճակատագիրը մնում է անորոշ՝ ամեն ինչ կորոշվի այսօր՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում է «Միլանին» և «Ասթոն Վիլային»։
Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում Էնցո Մարեսկայի թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։