Սիմոնե Ինձագի․ «Նա խելացի ֆուտբոլիստ է, ես նրան լավ եմ ճանաչում»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին «Միլանի» հետ հանդիպումից հետո (1:1) պատասխանել է կիսապաշտպան Նիկոլա Զալևսկու մասին հարցին։

«Ռոմայից» վարձավճարով հանդես եկող 23-ամյա լեհը կիրակի օրը իր նորամուտը նշեց «ներաձուրիի» կազմում՝ փոխարինման դուրս գալով դերբիի 76-րդ րոպեին։ Հանդիպման վերջնամասում նորեկը գոլային փոխանցում կատարեց Ստեֆան դե Վրեյին, ում գոլը փրկեց «Ինտերին» խուսափել պարտությունից։

«Զալևսկին հիանալի, խելացի ֆուտբոլիստ է, ես նրան լավ եմ ճանաչում։ Մեզ պակասում էր իր հատկանիշներով ֆուտբոլիստը։ Նա լավ տղա է, ով լավ կհամապատասխանի մեր թիմին, քանի որ նա հիանալի թիմակիցներ ունի, նրանք կօգնեն նրան այս հարցում»,- ասել է Ինձագին InterTV-ին տված հարցազրույցում: