🎥 Լամին Յամալը ֆանտաստիկ ռեկորդ է սահմանել Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը յուրօրինակ ցուցանիշ է գրանցել «Ալավեսի» դեմ խաղում (1։0)։

17-ամյա իսպանացին կատարել է 11 հաջող դրիբլինգ, ինչը լավագույն արդյունքն է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

Նախորդ ռեկորդը կիսում էին Վինիսիուս Ժունիորը, Դանի Ռաբան, Դոդի Լուկեբակիոն և նույն Լամին Յամալը, ովքեր մեկ խաղում յոթ անգամ դրիբլինգով շրջանցեցին իրենց մրցակցներին։

Հատկանշական է նաև, որ «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվողը դարձել է այս ցուցանիշով բոլոր ժամանակների ռեկորդակիրը մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների շրջանում՝ շրջանցելով Լիոնել Մեսսիին։