Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում մրցեցին «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպումն ավարտվեց «զինագործների» ջախջախիչ հաղթանակով՝ 5։1 հաշվով։
Այս մրցաշրջանի սկզբում «Քաղաքայինները» խոշոր հաշվով պարտվեցին ՊՍԺ-ին (2։4), «Թոթենհեմին» (0։4) և «Սպորտինգին» (1։4)։
Գվարդիոլայի մարզչական կարիերայում սա առաջին դեպքն է, երբ նրա թիմն այս մրցաշրջանում չորս խաղում նվազագույնը չորս գոլ է բաց թողնում։ Նախկինում իսպանացի մասնագետը մարզել է «Բարսելոնան» և «Բավարիան»։