Կրիշտիանու Ռոնալդուն ակնարկել է Մադրիդի «Ռեալ» վերադառնալու մասին

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իսպանացի լրագրող Էդուարդո Ագիրեին տված հարցազրույցում պատասխանել է Մադրիդի «Ռեալ» վերադառնալու մասին հարցին։

«Միգուցե ինչ-որ բան պատահի իմ կարիերայի ավարտից հետո։ «Ռեալում» ֆուտբոլային առումով լավագույն ժամանակն եմ անցկացրել»,- ասել է Կրիշտիանուն։

Հիշեցնենք, որ պորտուգալացին Մադրիդում հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին, որտեղ 438 խաղում դարձել է 451 գոլի հեղինակ։