Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մատիս Թելը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ըստ RMCsport-ի՝ «Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև բանակցությունները ձախողվել են: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ 19-ամյա ֆուտբոլիստը կցանկանար համալրել «կարմիր սատանաների» շարքերը։ Սակայն բանակցությունները բարդ էին, քանի որ անգլիական ակումբը ցանկանում էր վարձակալել խաղացողին, իսկ գերմանական թիմը դիտարկում էր ամբողջական տրանսֆերի կամ վարձավճարի տարբերակը, բայց պարտադիր գնման տարբերակով։
Ընթացիկ մրցաշրջանում Թելը անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստը արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։