Լոնդոնի «Արսենալը» որոշել է թիմի կիսապաշտպան Ժորժինյոյին թույլ չտալ միանալ բրազիլական «Ֆլամենգոյին»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բրազիլական ակումբը ցանկանում էր անվճար պայմանագիր կնքել Ժորժինյոյի հետ, սակայն մերժում ստացավ։ Այդ կապակցությամբ «Ֆլամենգոն» որոշել է սպասել մինչև ամառ և կիսապաշտպանին հրավիրել ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում Ժորժինյոն լոնդոնյան թիմի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։