Քրիստոֆեր Նկունկուն կարող է կարիերան շարունակել գրանդ ակումբում

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Todofichajes պորտալի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: Թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կարծում է, որ ֆրանսիացին կկարողանա ուժեղացնել «Բավարիայի» հարձակվողական ներուժը։

Ակումբը ցանկանում է ձեռք բերել Քրիստոֆերի տրանսֆերը մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը։ «Չելսին» իր հերթին պատրաստ է 70 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել Նկունկուից։