Անգլիական «Ասթոն Վիլլան» համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Մարկուս Ռեշֆորդին վարձավճարով ձեռք բերելու գործում։
Ըստ պայմանագրի` անգլիացի հարձակվողը հանդես կգա «Ասթոն Վիլայում» մինչև 2025 թվականի հունիս, իսկ «Ասթոն Վիլան» կվճարի նրա աշխատավարձի ավելի քան 70%-ը։
Պայմանագրում ներառված է նաև 40 միլիոն ֆունտով գնման տարբերակ, որը կարող է վերածվել երեքուկես տարվա պայմանագրի։
Ռեշֆորդը բուժզննում կանցնի այսօր։