Շաբաթ օրը Իսպանիայի առաջնությունում կայացավ «Ատլետիկո» – «Մալյորկա» (2։0) հանդիպումը։ Դիեգո Սիմեոնեի համար այս հանդիպումը 500-րդն էր մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
Ըստ Opta-ի՝ Սիմեոնեն դարձել է ութերորդ մարզիչը, ով Լա Լիգայում 500 հանդիպում է անցկացրել: Դիեգոն դարձավ առաջինը, ով հասել է այս նշագծին մեկ թիմ գլխավորելիս:
Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեն երկար ժամանակ գլխավորում է «Ատլետիկոն»։ Նա մարզչի պաշտոնում է նշանակվել 2011 թվականի դեկտեմբերին։