Մոհամեդ Սալահը այս ցուցանիշով շրջանցեց Ֆրենկ Լեմպարդին

Մոհամեդ Սալահը հիանալի մարզավիճակում է։ Եգիպտոսցին երկու գոլ խփեց շաբաթ օրը «Լիվերպուլի»՝ Պրեմիեր լիգայի «Բորնմութի» դեմ խաղում (2:0):

Սալահն այժմ Պրեմիեր լիգայում հեղինակել է 178 գոլ։ Եգիպտոսցին մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցել է Ֆրենկ Լեմպարդին, որն իր անվան դիմաց ուներ 177 գոլ:

Սալահից ավելի շատ են խփել միայն Սերխիո Ագուերոն (184 գոլ), Էնդի Քոուլը (187 գոլ), Ուեյն Ռունին (208 գոլ), Հարի Քեյնը (213 գոլ) և Ալան Շիրերը (260 գոլ): Նշենք, որ Մոհամեդ Սալահի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։