«Փյունիկը» նոր ֆուտբոլիստ ունի։ Երևանյան թիմի շարքերն է համալրել 26-ամյա ռուս կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը
«Ուրախ ենք հայտնել, որ մեր թիմի շարքերն է համալրել 26-ամյա ռուս կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը:
Կուլիկովը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է և 2018 թվականին իր նորամուտն է նշել ռուսական ակումբի հիմնական թիմի կազմում: Վերջինիս հետ նա դարձել է Ռուսաստանի կրկնակի գավաթակիր (2018/19, 2020/21 թթ.) և սուպերգավաթակիր (2019 թ.):
Ընդհանուր առմամբ, նա «Լոկոմոտիվում» անցկացրել է 89 խաղ։ Կուլիկովը կես տարի հանդես է եկել նաև ռուսական մեկ այլ թիմում՝ «Ռոդինայում»: Ռուս ֆուտբոլիստի նախորդ ակումբը Մինսկի «Դինամոն» էր։ «Դինամոյի» հետ դարձել է Բելառուսի չեմպիոն, ինչպես նաև դինամոյականների կազմում մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի հանդիպումներին։
2020-21 թթ. Դանիիլ Կուլիկովն հանդես է եկել նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականում և մասնակցել է 2021 թ. Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլին:
Դանիիլին մաղթում ենք բարի գալուստ և հաջող ելույթներ «Փյունիկում»», – ասվում է ակումբի մամուլի ծառայության մեջ։