Հարի Քեյնը պատմության մեջ առաջինն է այս ցուցանիշով

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խփեց իր 54-րդ և 55-րդ գոլերը Բունդեսլիգայում։

«Բավարիայի» հարձակվողը Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում երկու գոլի հեղինակ է դարձել «Հոլշտայն Կիլի» դեմ խաղում, որը դեռ չի ավարտվել։

Քեյնն անցկացնում է իր 50-րդ հանդիպումը առաջնությունում անցած մրցաշրջանում մյունխենյան ակումբին միանալուց հետո: Այս մրցաշարում նա իր ակտիվում ունի 55 գոլ։ Պատմության մեջ ոչ մի այլ խաղացողի չի հաջողվել այդքան գոլ խփել Բունդեսլիգայի իր առաջին 50 հանդիպումներում։