Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան շուտով կանցկացնի իր առաջին հանդիպումը մեկնարկային կազմում՝ երկար ժամանակ անց։ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ծրագրում է ավստրիացուն մեկնարկային կազմում ընդգրկել շաբաթ օրը կայանալիք Լա լիգայի «Էսպանյոլի» դեմ խաղում, հաղորդում է Diario AS-ը։
Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա 32-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, Չեմպիոնների լիգայում մեկնարկային կազմում կլինի նաև «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Դավիդ Ալաբան խաչաձև կապանների վնասվածքների պատճառով բացակայել է 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունվար։ «Էսպանյոլ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: