«Չելսիի» կիսապաշտպանը շուտով կփոխի ակումբային գրանցումը
Լոնդոնի «Չելսիի» և իտալիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Չեզարե Կազադեյը մոտ է Ա Սերիա վերադառնալուն։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Կասադեյը շուտով կդառնա «Տորինոյի» ֆուտբոլիստ, որը կիսապաշտպանի համար կվճարի 15 միլիոն եվրո, ներառյալ բոնուսներ ֆուտբոլիստի հետագա վաճառքից։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Միլանի «Ինտերի» սան է, որտեղից 2,5 տարի առաջ էր նույն գումարի դիմաց տեղափոխվել անգլիական գրանդ։