«Թոթենհեմը» դիտարկում է «Չելսիի» 26-ամյա պաշտպան Ակսել Դիսասիին վարձակալելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը սկսել է հետաքրքրվել ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով այն բանից հետո, երբ կենտրոնական պաշտպան Ռադու Դրագուշինը վնասվածք է ստացել։
Այս մրցաշրջանում Դիսասին բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt պորտալի տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։