«Լիվերպուլը» մերժել է «Ալ-Նասրի» առաջարկը

«Լիվերպուլը» որոշել է մերժել «Ալ-Նասրի» 84 միլիոն եվրոյի առաջարկը 25-ամյա հարձակվող Դարվին Նունյեսի համար: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը հայտնել է, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը չի վաճառվում «ոչ մի գումարի դիմաց»։ Ընդգծվում է, որ ինքը՝ Նունյեսը, հետաքրքրված է եղել «Ալ-Նասր» հնարավոր տեղափոխության մանրամասների քննարկմամբ։

Այս մրցաշրջանում Դարվին Նունյեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։