«Ֆեյենորդը» ընդունել է առաջարկը. Սանտյագո Խիմենեսը տեղափոխվում է իտալական գրանդ

«Ֆեյենորդը» ընդունել է «Միլանի» վերջին առաջարկը 23-ամյա կենտրոնական հարձակվող Սանտյագո Խիմենեսի համար: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ իտալական գրանդը մեքսիկացի ֆուտբոլիստի համար կվճարի ավելի քան 35 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները: Խիմենեսի պայմանագրում կա ազատման կետ:

Այս մրցաշրջանում Խիմենեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 37 միլիոն եվրո։