«Բարսելոնայի» 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս մրցաշրջանում պետք է անցկացնի յոթ խաղ, մինչև նրա պայմանագիրն ինքնաբերաբար երկարաձգվի մինչև 2026 թվականի ամառ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ լեհ ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրում, ինչպես «Բլաուգրանայի» պաշտպան Ինիգո Մարտինեսի պայմանագրում, նշված է, որ այն ենթակա է ավտոմատ երկարաձգման, եթե ֆուտբոլիստները մասնակցեն «Բարսելոնայի» խաղերի 60%-ին:
Ընդգծվում է, որ կատալոնական ակումբը շարունակում է 36-ամյա հարձակվողին համարել իրենց մարզական նախագծի կարևոր մասը։
Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: