«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ողջունել է ակումբի ղեկավարության ցանկությունը՝ փորձել վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդին: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ գործարքը թանկ և բարդ է համարվում «Ասթոն Վիլայի» համար, սակայն ակումբն արդեն կապ է հաստատել 27-ամյա անգլիացու շրջապատի հետ։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: